Գերմանիան փակել է դեսպանատունը Քաբուլում և իր քաղաքացիներին կոչ արել հեռանալ Աֆղանստանից
Գերմանիան փակել է իր դեսպանատունը Քաբուլում` թալիբներ` Աֆղանստանի մայրաքաղաք մուտք գործելու ֆոնին, գրում է nationalpost.com-ը:
«Անվտանգության իրավիճակը կտրուկ վատթարացել է: Քաբուլում Գերմանիայի դեսպանատունը փակ է օգոստոսի 15-ի դրությամբ», - ասվում է Բեռլինի արտաքին գործերի գրասենյակի կայքում:
Այն կրկին կոչ է արել Գերմանիայի քաղաքացիներին հեռանալ Աֆղանստանից:
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչը BBC-ի թղթակից Յալդա Հակիմին ասել է, որ «Աֆղանստանի ժողովրդի նկատմամբ վրեժ չի լինի»:
«Մենք վստահեցնում ենք Աֆղանստանի, մասնավորապես՝ Քաբուլ քաղաքի բնակիչներին, որ նրանց ունեցվածքը, նրանց կյանքն ապահով է. ոչ ոքի նկատմամբ վրեժ չի լինի», - ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը: