Ազատվել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 6-ին որոշում է ստորագրել, որի համաձայն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն կազմակերպության տնօրենն ազատվել է պաշտոնից։
Որոշման մեջ ասվում է․
«Հիմք ընդունելով Արա Աղայանի դիմումը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով՝
1. Արա Աղայանին՝ 2021 թվականի օգոստոսի 9-ից ազատել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: