Թուրքիայում կործանված ռուսական ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները մահացել են
Թուրքիայում կործանված Бе-200 ինքնաթիռը այդ երկրում հրդեհների մարման նպատակով ուղարկվել էր Ռուսաստանի Դաշնության կողմից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հավելելով, որ ինքնաթիռի կործանման հետևանքով օդանավում գտնվող բոլոր անձինք մահացել են:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ինքնաթիռը կործանվել է կրակի մարման աշխատանքներին մասնակցելուց հետո: Կործանման պահին ինքնաթիռում գտնվել են 5 ռուս զինծառայող և Թուրքիայի Հանրապետության 3 ներկայացուցիչ, ովքեր ռուսական կողմին ցույց են տվել հրդեհի օջախները: