ՔՊ-ն Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արման Եղոյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Արման Եղոյանին:
Ինչպես տեղեկացավ «Արմենպրես»-ը, Արման Եղոյանի կենսագրությունը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Արման Եղոյանն իր ելույթում նշեց, որ հանձնաժողովի հիմնական գործառույթը Հայաստանի և Եվրոպական միության օրենսդրությունների կիրառման նկատմամբ վերահսկողությունն է:
«Ուզում եմ հիշեցնել անցած երկուսուկես տարում, հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում, Եվրոպական խորհրդարանում այս տարածաշրջանի նկատմամբ աճող ուշադրությունը: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին, պատերազմի ամենաթեժ օրերին Եվրոպական խորհրդարանում կազմակերպվեց քննարկում, որտեղ ճնշող մեծամասնությունը՝ և´ պատգամավորները, և´ խմբակցությունները դատապարտեցին թուրք-ադրբեջանական կոալիցիայի գործողությունները: Պատերազմի ավարտից հետո գնահատականներն էլ ավելի կոշտացան թե խորհրդարանական գործընկերության մակարդակում, թե առանձին խմբակցությունների հայտարարություններում»,- ասաց Եղոյանը:
Ավելին․․․