Կիրկորովին 3 տարով արգելվել է մուտք գործել Ուկրաինա
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարի ժամկետով արգելել է ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի մուտքը երկիր, հայտնում է kommersant.ru-ն:
Հունիսին Ուկրաինայի մշակույթի նախարարությունը երգչին ներառել էր «սև ցուցակում», սակայն նույն ամսին կատարողը հանվել էր ցուցակից:
Ուկրաինայի մշակույթի նախարարության «սև ցուցակում» հայտնիները ներառվում են Ուկրաինայի անվտանգության ծառայության առաջարկով: Ծառայությունն ինքն էր խնդրել ռուս երգչին հանել ցուցակից, ի վերջո, սակայն, ՈՒԱԾ-ն որոշել է արգելել Ֆիլիպ Կիրկորովի մուտքը Ուկրաինա: Ծառայությունն արգելքը բացատրել է «Ուկրաինայի ազգային անվտանգության ապահովման շահերով»:
Ավելին․․․