Արտակարգ իրավիճակ Պաշտպանության նախարարությունում
Օգոստոսի 11-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին, մարվել՝ 18։45-ին:
N զորամասի տարածքում այրվել է մոտ 2,5 հա խոտածածկ տարածք, 150 պատուհանի փայտե շրջանակ և 15 փայտակոճ։