ՊՆ-ն՝ անհետ կորած 2 զինծառայողների մասին
Հուլիսի 14-ին Սյունիքի մարզից Սճ լճի տարածքից անհետացած երկու հայ զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են, նոր տեղեկատվություն առկա չէ: Այս մասին NEWS.am-ին հետ զրույցում հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Նոր տեղեկատվություն դեռևս չկա, համապատասխան աշխատանքները շարունակվում են»,- հայտնեցին պաշտպանական գերատեսչությունից:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պայմաններում ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել էր կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։