Արցախի պետնախարարը հրավիրել է խորհրդակցություն՝ բնակարանային ապահովության ծրագրերի թեմայով
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 10-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու խոցելի խմբերի համար պետական բնակարանային ֆոնդի ձևավորման հետ կապված հարցերը։
Պետական նախարարը նշել է, որ կառավարության կողմից մեկնարկած բնակարանային ծրագրերը ակտիվություն են մտցրել անշարժ գույքի շուկայում՝ երբեմն հանգեցնելով ոչ նախընտրելի դրսևորումների, ներառյալ՝ արհեստական գնաճի: Այդ գործընթացում մեկ այլ խնդիր է առաջանում վարձակալությամբ ապրող մեր հայրենակիցների համար, որոնք ստիպված են ազատելու վաճառվող բնակարանը: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ խնդիրների մի մասը պայմանավորված է նաև պետական կարգավորումների բացակայությամբ կամ կիսատությամբ:
Հաշվի առնելով այս ու մի շարք այլ խնդիրներ բնակարանային ոլորտում՝ պետական նախարարը հանձնարարել է ժամանակավորապես կասեցնել բնակարանների ձեռքբերման գործընթացը Ստեփանակերտում՝ մինչև ոլորտի լրիվ կարգավորումը, լիազոր մարմնի՝ բնակարանային հարցերի կոմիտեի վերջնական ձևավորումը և առաջնային շուկայում էական առաջընթացի ապահովումը:
Ավելին․․․