Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 313 դեպք. մահացել է 6 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 313 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 232 610-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4658 է:
Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1128 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5786-ի: