Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում կրկին հրդեհ է. այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ
Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 9-ին, ժամը 13։02-ին ահազանգ է ստացել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ։
«Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, ժամը 17։27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ էր բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ավելին․․․