Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնիՀայաստան է հասել հերթական նվերը ԵՄ–ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականшզերծման մեքենա. ՀՀ կառավարությունԻրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿՓաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանԱվետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանՎախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. ՂալիբաֆՈրքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել Կարապետյան
Հասարակություն

Պատկան մարմինների ուժը կպատի՞ ագրեսիվ ուսուցչուհուն պատժելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի թիվ 1 դպրոցում ուսուցիչների միջև ընդհարում է եղել: Դեպքը տեղի է ունեցել դասամիջոցի ժամանակ, երբ դպրոցի աստիճանների վրա երկու ուսուցչուհի, դեմ հանդիման են դուրս եկել: «Փաստի» տվյալներով ուսուցչուհիներից մեկը ճանապարհ չտալով մյուսին, այնպես է նրան հրել, որ մյուս ուսուցչուհին աստիճաններից գլորվելով գահավիժել է ներքև և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Տուժած ուսուցչուհուն տրվել է նաև դատաբժշկական փորձագիտական եզրակացություն, որտեղ նշված է, թե աստիճաններից ցած գլորվելու հետևանքով ստացված վնասվածքներն ինչ բնույթի ու ծանրության են:

Այս ամենին ականատես են եղել ուսուցչական կազմի որոշ անդամներ և աշակերտներ, սակայն դպրոցի տնօրինության և ոստիկանության հետ գործ չունենալու համար բոլորն էլ խուսափում են այդ մասին խոսել:

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Այս պահին հետաքննություն է իրականացվում, բայց մեր տվյալներով դպրոցի ողջ ուսուցչական կազմը բաժանվել է երկու մասի: Մի մասը փորձում է մանրամասները պարտակել և հոգեբանական ճնշում գործադրել տուժած ուսուցչուհու վրա: Ուսուցչական կազմի մյուս մասը, ովքեր վատամարդ չդառնալու համար համեմատաբար չեզոք դիրք են գրավել, կարծում են, որ ագրեսիվ ուսուցչուհուն այնուամենայնիվ պետք է իր տեղը ցույց տալ և նաև հիշեցնել, թե իրականում մանկավարժի կոչում ունեցող անձն ինչպես պետք է իրեն պահի կրթական հաստատությունում, առավել ևս աշակերտների ներկայությամբ:

Ուսուցչական կազմի պասիվ ու ակտիվ դիրք գրաված անդամների միջև սկսված այս «բազարն» ինչով կավարտվի՝ ժամանակը ցույց կտա, բայց հետաքրքիր է, որ ազգի զավակներից՝ աշակերտներից ազգի հերոսներ կերտելու փոխարեն Արագածավանի թիվ 1 դպրոցում ուսուցիչների թեթև ձեռքով հնարավոր է՝սուտասաններ ու կեղծարարներ դաստիարակվեն: Ու թեև երեխաները դեռ փոքր են և շատ բան չեն էլ կարող հասկանալ, թե իրականում ինչ խորքային պատճառով է իրենց դպրոցում մի ուսուցչուհին մյուսին հրել և աստիճաններից վայր գցել, բայց որ ագրեսիվ այդ դրսևորումը, ճշմարտության պարտակումն ու առավել ևս մեղավոր ուսուցչուհուն չպատժելը կարող է օրինակ դառնալ այդ փոքրիկների ողջ կյանքի համար, միանշանակ է:

Մեղավորներին գտնելու և պատժելու գործը թողնելով պատկան մարմիններին, այս պահին մեր հարցն ուղղում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, թե արդյոք տեղյակ են այս դեպքի մասին և ինչ քայլեր են ձեռնարկվել այս հարցի արդարացի լուծմանն օժանդակելու համար: Ասվածին հավելենք նաև, որ հարցի մասին ահազանգ հնչեցնելուց բացի ուշի ուշով հետևելու ենք և հասարակությանը ներկայացնելու ենք, թե ինչ հանգուցալուծում ստացավ ուսուցիչների այս «գործը» և արդյոք ոստիկանությանը հաջողվե՞ց «գտնել» իրական մեղավորին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում