Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումն օգնել է 38 000 մարդու կյանք փրկել. զեկույց
Գերմանիայում պատվաստման արշավն օգնել է 38 000-ով կրճատել կորոնավիրուսից մահացածների թիվը և խուսափել 700 000 վարակման դեպքից: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է Ռոբերտ Կոխի անվան ինստիտուի զեկույցում:
«Մեր տիրապետության տակ առկա տվյալները ցույց են տալիս պատվաստման միանշանակ օգտակարությունը պատվաստման գործընթացի առաջին 6.5 ամսվա ընթացքում: Նման վիճակագրությունը պարզ ցույց է տալիս, որ ներարկումները մեծ ճանապարհ են բացում դեպի համավարակի վերջ»,- ասվում զեկույցում:
Համավարակի ողջ ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով վարակման 3,7 մլն դեպք է գրանցվել, հիվանդությունից մահացել է 91 000 մարդ:
Ավելին․․․