Չեխիայի վարչապետի վրա քարոզարշավի ժամանակ ձու են նետել
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի վրա նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր ձու են նետել։
Միջադեպը տեղի է ունեցել Պրահայից ոչ հեռու գտնվող Պուրգոնիցե ավանում, որտեղ վարչապետը մասնակցում էր հոկտեմբերի 8-9–ը կայանալիք խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների նախընտրական քարոզարշավին։
«Իրավախախտումը կատարելու կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել»,– ասել են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Անդրեյ Բաբիշը ղեկավարում է ANO կենտրոնամետ քաղաքական շարժումը («Դժգոհ քաղաքացիների ակցիա»):