Արթուր Սմբատյանը վաճառել է «Մերսեդեսը», գնել՝ «Տոյոտա». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Սմբատյանը նախորդ տարի 1 միլիոն 500 հազար դրամով վաճառել է իր «MERCEDES–BENZ C 180» մակնիշի ավտոմեքենան՝ փոխարենը 4 միլիոն դրամով ձեռք բերել «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Սմբատյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Սմբատյանը հայտարարագրել է 24 միլիոն 500 հազար դրամ գումար և 12 միլիոն 757 հազար դրամ տարեկան եկամուտ, որը ստացվել է 10 միլիոն 257 հազար դրամ աշխատավարձից և 2 միլիոն 500 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից: Կինը՝ Անահիտ Ավետիսյանը, հայտարարագրել է 550 հազար դրամ դրամական միջոցներ և 2 միլիոն 958 հազար դրամ տարեկան աշխատավարձ:
Սմբատյանը վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է նշանակվել երկու տարի առաջ, մինչ այդ՝ 2001–15 թթ., եղել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Իսկ դրանից առաջ էլ աշխատել է որպես Վայոց ձորի մարզի դատախազի օգնական։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում