«Մենք մեր գոյությամբ ու լինելիությամբ պիտի ապացուցենք, որ Արցախը մերն է»․ Անդրեի համերգը կկայանա
Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ Ստեփանակերտում օգոստոսի 8-ին նախատեսված համերգը կկայանա։
«Այն, ինչ տեղի է ունենալու օգոստոսի 8-ին, հերթական համերգ չէ... Այդ օրը հնչելու են միայն հոգեւոր ու հայրենասիրական երգեր` նվիրված ՄԵՐ Արցախին, արցախցու անկոտրում ոգուն, մեր Հերոսներին, նրանց, ովքեր անմահացան` հանուն Արցախի, որդեկորույս մայրերին...
Մենք մեր գոյությամբ ու լինելիությամբ պիտի ապացուցենք, որ Արցախը ՄԵՐՆ է, այն ապրում է ու ապրելու է հայկական ոգով` անկախ թշնամու կամքից! Ցավըտ տանիմ, Արցախ...
P.S. Մեր հանդիպումը չի չեղարկվի` անկախ խոչընդոտներից, որովհետեւ բազմաթիվ արցախցիներ սպասում են դրան... Մեր ապրումներն, այո, անասելի ծանր են, բայց ՈԳԻՆ` միշտ ԱՄՈւՐ»,– գրել է նա!
Ավելին․․․