Շոյգուն հայտարարել է, Արևմուտքում «Սատանա-2» անվանումը ստացած, նորագույն միջմայրցամաքային հրթիռի փորձարկումների մեկնարկի մասին
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է, որ հայրենական արտադրության «ՌՍ-28 Սարմատ» բալիստիկ հրթիռների թռիչքային փորձարկումները կմեկնարկեն այս տարի և կավարտվեն հաջորդ տարի:
«2022 թվականին արդեն առաջին խմբաքանակը պետք է սպառազինման հանձնվի ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքեր: Հստակ տեղը չեմ ասի, մոտակայքում»,- Life.ru-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը Կրասնորյարսկում լրագրողների հետ հանդիպմանը:
Շոյգուն հավելել է, որ ձեռնարկությունը պատրաստ է բանակին մատակարարել «ամենահզոր սպառազինման տարրերից մեկը, որը պետք է ունենա երկիրը»:
Ավելին․․․