Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
uncategorized

Մինսկի խմբի հայտարարությունն ուղղված էր ռազմական հնարավոր գործողությունները կանխելուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը

– Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ առաջին անգամ հասցեական մեղադրանք են հնչեցրել Ադրբեջանի հասցեին՝ կապված հայկական «Оса» զենիթահրթիռային համակարգը խոցելու դեպքի հետ: Ինչո՞ւ: Իրավիճակը հասել էր պայթյունավտանգ կետի՞:

– Ընդհանրապես անհասկանալի էր Ադրբեջանի այդ քայլը` նման դեմոնստրատիվ լուրջ գործողության դիմելը: Լուրջ տեխնիկան են խոցել և դրա մասին բացահայտ ասել են: Ըստ ամենայնի, նրանց պետք էր այդ դեմոնստրացիան: Եթե Մինսկի խումբը հիմա էլ որևէ բան չասեր, դա առավել անհասկանալի կլիներ: Նրանք ստիպված էին նման գնահատական տալ:

– Իսկ այդ դեմոնստրացիան ինչո՞վ էր պայմանավորված:

– Հենց դա է հետաքրքիրը: Դա է մտածելու տեղիք տալիս: Ես կարծում եմ, որ Մոսկվայում արտգործնախարարների հանդիպման ժամանակ Ադրբեջանի կողմից, ըստ երևույթին, շատ կոնկրետ պահանջներ են դրվել, որոնք սակայն մերժվել են: Եվ որպես պատասխան Ադրբեջանը գնացել է նման գործողության: Բացի այդ, այլ պատճառներ էլ կային: 1–1,5 ամիս առաջ մերոնք խոցել էին ադրբեջանական ԱԹՍ: Եվ դա արել էին շատ վարպետորեն: Կարծում եմ՝ դա նույնպես մեծապես ազդել է Ադրբեջանի վրա այն առումով, որ առաջնագծում իրենց գործողությունները նրանք հիմնականում պայմանավորում են հենց ԱԹՍ–ներով: Դիվերսիաների մեծ մասը հիմա փորձում են կատարել ԱԹՍ–ների միջոցով: Կոնկրետ այդ դեպքի վերաբերյալ նրանց պաշտպանության նախարարության հայտարարության մեջ հենց դա էր ասված, որ իրենք ոչնչացրել են «Оса»–ն, որպեսզի ապահովեն իրենց թռչող սարքերի, ուղղաթիռների անվտանգությունը:

– Ընդ որում, պաշտպանության նախարարի ուղղաթիռի:

– Դե, դա էլ հետո էին ավելացրել՝ արդարացնելու իրենց գործողությունը: Բայց ես կարծում եմ, որ դա պայմանավորված էր հենց ԱԹՍ–ներով: Քանի որ մերոնք կարողանում են նման հանգիստ ձևով դրանք շարքից հանել, դա բավականին բարդացնում է Ադրբեջանի վիճակը: Իհարկե, այս քայլով նրանք իրենց դրեցին դիվանագիտական բավականին բարդ վիճակի մեջ: Իրենք էլ են մտահոգված այդ փաստով: Ուշագրավ է, որ իրենց լրատվական կայքերը Մինսկի խմբի հայտարարությունը կիսատ էին տվել, ամբողջական տեքստը չէին ներկայացրել: Սա ցույց է տալիս, որ իրենք մտահոգված են և փորձում են հանրությունից ինչ–որ բան թաքցնել:

– Իսկ քաղաքական առումով համանախագահների այդ հայտարարությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

– Իհարկե, այդ ամենը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ ցույց է տալիս միջազգային հանրության դիրքորոշումը: Ադրբեջանն անընդհատ փորձում է ստանալ միջազգային հանրության կամ առանձին գերտերությունների աջակցությունը՝ դիմելու ռազմական գործողությունների: Իր այս հայտարարությամբ Մինսկի խումբը կտրուկ դեմ արտահայտվեց հնարավոր նման քայլերի:

– Այսինքն, այդ հայտարարությունն ուղղված էր նաև ռազմական հնարավոր գործողությունները կանխելուն:

– Այո:

– Հետաքրքիր է, որ Մոսկվան հարկ համարեց Մինսկի խմբից զատ ինքն էլ հանդես գալ առանձին մեղադրական հայտարարությամբ:

– Ըստ երևույթին, Մոսկվան ցանկանում էր Մինսկի խմբին ցույց տալ, որ նման դիրքորոշում ունի: Իսկ դա շատ կարևոր էր: Եթե Մոսկվան համաձայն չլիներ, դժվար թե Մինսկի խումբը նման հայտարարություն աներ: Կարծում եմ, որ Ադրբեջանի այդ դեմոնստրատիվ պահվածքն ինչ–որ առումով ուղղված էր նաև Մոսկվային: Համենայնդեպս, Ռուսաստանն այդպես գնահատեց:

– Ուշագրավ է, որ «Оса»–ն խոցելու առթիվ Մոսկվան առավոտյան հայտարարություն արեց, բայց անհասցե՝ կողմերին զսպվածության կոչ անելով, բայց երկու օր հետո դիրքորոշումը փոխեց ու արդեն հասցեական մեղադրանքով հանդես եկավ: Ինչո՞ւ: Երկու օրում ի՞նչը փոխվեց:

– Ոչինչ չի փոխվել: Սա քաղաքականություն է: Նման բաներ էլի են եղել:

– Ի դեպ, Մոսկվան բավականին կոշտ արտահայտվեց Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը լուծարելու առնչությամբ Բաքվից հնչած հայտարարությունների վերաբերյալ: Հակաադրբեջանական միտումնե՞ր են ուրվագծվում Մոսկվայի քաղաքականության մեջ:

– Վերջերս Ադրբեջանը փորձում է ամեն կերպ ցույց տալ, որ Արևմուտքի, հատկապես Թուրքիայի հետ խորը հարաբերություններ ունի: Փորձում են ԵՄ–ի հետ նորից ջերմացնել կապերը: Թուրքիայի հետ միասին զորավարժություններ անցկացրեցին: Բնական է, որ այդ ամենն ազդում է: Եվ կարող է բանը հասնել նրան, որ Մոսկվան որոշել է դիմել դիվանագիտական նման ճնշումների:

– Ի դեպ, հենց Ադրբեջանում էլ այդ ամենը բացատրում են Բաքվի վարած արտաքին ու ներքին, նաև արտաքին տնտեսական անկախ քաղաքականությամբ:

– Այդ ամենն իր նշանակությունն ունի: Գուցե նշանակություն ունի նաև ադրբեջանցիների պահվածքը Մոսկվայում: Ինչպես Թուրքիան է իրեն պահում այլ երկրների տարածքում, այնպես էլ Ադրբեջանն է փորձում անել, ատամներ ցույց տալ բոլոր այն տեղերում, որտեղ դա հնարավոր է: Բայց դա բերում է կոշտ դիրքորոշումների, նաև՝ հակաքայլերի:

– Հունիսին նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան, մի երկու շաբաթ առաջ Հոգլանդը հայտարարեց նախագահների հանդիպում կազմակերպելու անհրաժեշտության մասին, երեկ ՀՀ նախագահն Ազգային ժողովում հայտարարեց, որ այդ խնդիրը պետք է հնարավորինս արագ կարգավորել, որպեսզի բեռ չթողնենք ապագա սերունդների ուսերին: Բանակցային գործընթացի կարևոր փո՞ւլ ենք մտնում:

– Կոնկրետ Սերժ Սարգսյանի ելույթը դիրքորոշումների հստակեցում էր: Նա մեկ անգամ ևս հաստատեց հայկական կողմի դիրքորոշումը: Երկար ժամանակ է՝ բանակցություններ չկան: Ադրբեջանն այլ բաներ է հայտարարում, փորձում է այլ մոդելներ առաջ քաշել, հիշեք՝ Մամեդյարովի հայտարարությունը «տարածքներ՝ խաղաղության դիմաց»–ի վերաբերյալ: Հիմա նախագահը հստակ նշում է՝ գոյություն ունի խնդիր: Եվ դա կարգավիճակի հարցն է: Ամեն ինչ կապված է դրա հետ: Նա հստակեցրեց բանակցությունների շրջանակը: Այդքանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում