Եթովպիայում ապստամբները վերահսկողություն են հաստատել ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Լալիբելա քաղաքում
Եթովպիայի Տիգրեյ հյուսիսային շրջանի ապստամբները վերահսկողություն են սահմանել հարևան Ամհարա շրջանի Լալիբելա քաղաքում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Ինչպես հայտնում է BBC News-ը, Լալիբելան, որտեղ գտնվում են 13-րդ դարին պատկանող ժայռափոր եկեղեցիներ, սրբավայր է բազմաթիվ ուղղափառ քրիստոնյաների համար: Տեղի պաշտոնյաների խոսքով՝ քաղաքի բնակիչները հեռացել են իրենց բնակավայրից ապստամբների առաջխաղացմանը զուգահեռ:
Աղբյուրի տվյալներով՝ անցյալ տարվա նոյեմբերից մինչև օրս հազարավոր մարդիկ են սպանվել Եթովպիայում: Մարտերն այժմ տեղափոխվել են Ամհարա և Աֆար նահանգներ, որոնք երկուսն էլ սահմանակից են Տիգրեյին:
Ավելին․․․