Չինաստանն այս տարի 2 մլրդ հակակորոնավիրուսային պատվաստանյութ կտրամադրի զարգացող երկրներին
Չինաստանը մտադիր է այս տարի 2 մլրդ չափաբաժին պատվաստանյութ տրամադրել այլ երկրներին և 100 մլն ԱՄՆ դոլար առաջարկել COVAX ծրագրին, որը զբաղվում է ցածր եկամուտ ունեցող երկրներին հակակորոնավիրուսային պատվաստանյութի բաշխմամբ: Երկրի Կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը:
«100 մլն դոլարն ուղղվելու է համաշխարհային ծրագրի շրջանակում պատվաստանյութերի տեղաբաշխման աշխատանքներին»,- ասել է Ծինփինը՝ հավելելով, որ Չինաստանը կանի ամեն ինչ՝ օգնելու զարգացող երկրներին հաղթահարել «Քովիդ-19»-ի համավարակը:
Ավելին․․․