Արցախի Մարտունիի շրջանում վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 հա տարածք. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները շարունակում են իրենց առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում. հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն է իրականացվում 27 դիտակտերում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հաղորվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքները տեղանքում:
Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից Մարտունիի շրջանում մաքրվել է 2 հա տարածք և ստուգվել է 2 շենք:
Ավելին․․․