Լևոն Տեր–Պետրոսյանը հյուրընկալել է Արցախի նախագահին, շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի մի շարք հարցեր
Այսօր, օգոստոսի 5-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր:
Ավելին․․․