Ջրականի դիրքային հատվածից այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն
Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) աճյուն։
Ինչպես տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։