ՌԴ ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ընդառաջ կարևորում է իրավիճակի կայունացումը ԼՂ հակամարտության գոտում
Ռուսաստանի Դաշնությունը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նշել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ընդառաջ ռուսական կողմի դիրքորոշման վերաբերյալ հրապարակած հայտարարության մեջ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման ջանքերի շրջանակում առաջնահերթություն է նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Օգտակար ենք համարում ՄԱԿ-ի գործակալությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավումը ռուսական խաղաղապահ գործողությունների անցկացման գոտում իրականացվող հումանիտար աշխատանքներին: Նրանց հնարավոր աշխատանքի պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի և Երևանի հետ ուղիղ համակարգման միջոցով»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելին․․․