Դանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 12-15 տարեկան երխաների 41 տոկոսը
Դանիայում 12-15 տարեկան առնվազն 113 648 երեխա է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, նրանք ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը:
Հաղորդվում է, որ դա կազմում է տվյալ տարիքային խմբի բնակչության 41,4 տոկոսը: Այդ տարիքային խմբում պատվաստված անձանց 1.38 տոկոսը՝ 3827 մարդ, պատվաստվել է ամբողջովին:
Երեխաները Դանիայում պատվաստվելու հնարավորություն են ստացել հուլիսի կեսերից: Նրանց առաջարկվում է ամերիկյան Pfizer և Moderna ընկերությունների դեղամիջոցներով: Տարիքային այս խմբի համար հատուկ կանոններ կան. երկրի մինչև 15 տարեկան բնակիչները չեն կարող պատվաստվելու համաձայնություն տալ ինքնուրույն: Պատվաստան երեխային պետք է ուղեկցի ծնողը կամ խնամակալը: