Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Կամոյի Մակունցին շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան»,- ասվում է նախագահի հրամանագրում:
Նշենք, որ ավելի վաղ Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Ավելին․․․