Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»
uncategorized

Կառավարության որոշումները մարդկանց աչքերին թոզ փչելու համա՞ր են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է, որ ՀՀ կառավարության կողմից 2008–ի հունվարի 31–ին ընդունված N 82–Ն որոշման համաձայն հաստատվել է, թե կենդանիների որ հիվանդությունների դեպքում ֆերմերներն իրավունք ունեն պետության կողմից օժանդակություն ստանալ:

Որոշման մեջ ասվում է, որ այն տրամադրվում է անասնահամաճարակների հետևանքով գյուղատնտեսական կենդանիների անկումների և պարտադիր սպանդի դեպքում, եթե կենդանին վարակված է եղել կատաղություն, խոշոր եղջերավորների սպունգանման էնցեֆալոպաթիա, խոշոր և մանր եղջերավորների ժանտախտ, խոզերի, ձիերի աֆրիկյան ժանտախտ, մանր եղջերավորների Ռիֆտ հովտի տենդ, Նայրոբի, ձիերի խլնախտ, թռչունների գրիպ, սիբիրախտ հիվանդություններով:

Գյուղատնտեսության նախարարությունից «Փաստի» հարցին, թե՝ կառավարության այս որոշումն ընդունելուց հետո քանի դեպքի ժամանակ է անասնապահներին օժանդակություն տրամադրվել, ստացանք հետևյալ պատասխանը:

«ՀՀ Կառավարության 2008 թվականի հունվարի 31–ի N 82–Ն որոշման համաձայն, անասնահամաճարակների հետևանքով սեփականատիրոջը գյուղատնտեսական կենդանիների անկումների և հարկադիր սպանդի դեպքում օժանդակություն է ցուցաբերվել որոշման N 2 հավելվածով հաստատված կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկին համապատասխան: ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7–ի N 84–Ն որոշմամբ 2007 թվականի ընթացքում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության հետևանքով կրած վնասի դիմաց սեփականատերերին օժանդակություն է տրամադրվել հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետում լիազոր մարմին կենդանիների անկումների վերաբերյալ ներկայացված ամփոփագրի (ակտի) հիման վրա: 2008 թվականից ի վեր ՀՀ կառավարության կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը վերոգրյալ նպատակով ֆինանսական միջոցներ չեն հատկացվել»:

Ստացվում է, որ կառավարության որոշումն ընդունվելուց մինչ օրս ընդամենը մեկ անգամ է նման օգնություն ցուցաբերվել: Մինչդեռ, այս ընթացքում քիչ չեն եղել դեպքերը, երբ գյուղացիների խնամքի տակ գտնվող կենդանիները կա՛մ գայլերի, կա՛մ այլ հիվանդություններով վարակվելու պատճառով հոշոտվել կամ ենթարկվել են պարտադիր սպանդի:

Ստացվում է, որ կառավարությունը չի զլանում միջազգային ստանդարտներին համապատասխանող գեղեցիկ ու բարի օրենքներ ընդունել, բայց դրանք ինչպես ընդունվում, այնպես էլ մնում են թղթի վրա: Այս դեպքում հարց է ծագում, թե ինչու են ընդհանրապես օրենքներ ու որոշումներ ընդունվում, եթե դրանք ոչ մեկին պետք չեն կամ դրանից որևէ մեկի հոգսը չի թեթևանալու:

Ստացվում է կառավարությունը ոչ թե զբաղված է մարդկանց մատից փուշ հանելով, այլ սեփական առանցքի շուրջը պտտվելով, որից առաջացած քամին ընդամենը թե՛ միջազգային կառույցների, թե՛ հասարակության աչքերին թոզ փչելու և ոչ թե՝ մարդկանց դարդին դարման անելու համար են ընդունվում:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում