Լիտվան Բելառուսի հետ սահմանին կկառուցի մոտ 508 կմ երկարությամբ պատ՝ փշալարերով պատված
Բելառուսի հետ Լիտվայի սահմանը, որը միաժամանակ ԵՄ-ի արտաքին սահմանն է, կպաշտպանվի փշալարերով պատված 4 մետրանոց պատով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ ծրագրի մասին լրագրողներին հայտնել է Լիտվայի ՆԳՆ-ին առընթեր Պետական սահմանի պահպանության ծառայության պետի տեղակալ Վիդաս Մաչայտիսը:
«Սահմանի համապատասխան հատվածը՝ մոտ 508 կմ, պլանավորվում է փակել 4 մետրանոց պատով, որը պատված կլինի մետաղական ցանցով՝ մակերեսին ունենալով փշալարեր»,-նշել է նա:
Բելառուսի և Լիտվային սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 680 կմ է:
Ավելին․․․