Տունը, որտեղ մեծացել է Կուրտ Կոբեյնը, ճանաչվել է մշակութային ժառանգության օբյեկտ
Հանրահայտ Nirvana խմբի մենակատար Կուրտ Կոբեյնի՝ Վաշինգտոն նահանգում գտնվող մանկության տունը ճանաչվել է մշակութային ժառանգության օբյեկտ, հայտնում է New York Post-ը:
Կոբեյնն Աբերդինում գտնվող այս համեստ տանն ապրել է 1968-1984 թվականներին: Տունն այժմ պատկանում է Լի Բեյքոնին:
Տեղի օրենքները թույլ չեն տալիս տունը մշտական թանգարանի վերածել, ուստի սեփականատերը մտադիր է մասնավոր շրջագայություններ անցկացնել այնտեղ:
Բեյքոնը և նրա կինը տուն են գնել Կոբեյնի հարազատներից 2018 թվականին՝ վճարելով 225 000 դոլար:
Ավելին․․․