Գրանցվել է 11 մահ. ԱԻՆ-ը հայտարարություն տարածեց
Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 646 դեպք, որից 284-ը՝ արտակարգ, այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Գրանցված դեպքերից 169-ը հրդեհի դեպքեր են, 5-ը՝ փլուզման, 2-ը՝ քարաթափման, 2-ը՝ ուժեղ քամու, 1-ը՝ պայթյունի, 12-ը՝ ինքնասպանության փորձի: 74 ճանապարհատրանսպորտային պատահար է եղել, ինչպես նաև՝ 181 կենցաղային կանչ: Տուժել է 129 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 12 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
Արձանագրվել է թունավորման 14 դեպք: