Դանակահարել են «Իմ քայլը» խմբակցության անդամին
«Իրավունք»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, դանակահարել են Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին:
Կայքը տեղի ունեցածի մասին փորձել է մանրամասներ պարզել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանից, սակայն նա միայն նշել է հետեւյալը. «Այո, Անտոնյան Արմանը հիվանդանոցում է, այլ մանրամասներ այս պահին չգիտեմ»: