Շոտլանդիայում բեռնատարները սկսել են լիցքավորել վիսկիի արտադրական թափոններից ստացված վառելիքով
Շոտլանդական վիսկի արտադրող Glenfiddich ընկերությունը սկսել է իր բեռնատար մեքենաների վերասարքավորումը, որպեսզի դրանք աշխատեն արտանետումների ցածր մակարդակ ունեցող բիովառելիքով, որն ստացվել է վիսկիի թորման ժամանակ առաջացող թափոններից:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, ընկերությունն արդեն լիցքավորման կայաններ է տեղակայել Դաֆթաուն քաղաքում գտնվող իր գործարանի տարածքում: Լցակայաններում կիրառվում է արտադրական թափոնների վերամշակման արդյունքում վառելիք ստանալու տեխնոլոգիան՝ ածխաջրածնի նվազագույն պարունակությամբ:
Ավելին․․․