Էրդողանը նշել է Թուրքիայում անտառային խոշոր հրդեհների հավանական պատճառը
Թուրքիայում անտառային խոշոր հրդեհների հավանական պատճառ են դարձել հրկիզումները, հանցագործները կպատժվեն, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այս շաբաթվա կեսին անտառային հրդեհներ են բռնկվել Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում: Դրանից հետո հրդեհներ են բռնկվել երկրի այլ նահանգներում, այդ թվում` Այդին և Մուղլու հանգստավայրերում: Բնական աղետի զոհերը վեցն են, տուժել է 183 մարդ: Ներկայումս 98 թեժ կետերից 88-ը տեղայնացվել է: Բելառուսն ու Ռուսաստանը իրենց ինքնաթիռներն են ուղարկել Թուրքիա` հրդեհների դեմ պայքարին օգնելու համար:
«Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հրդեհների պատճառները: Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, նրանք ամենախիստ պատիժը կկրեն»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անթալիայի ճգնաժամային կենտրոնում, որտեղ ժամանել էր ծանոթանալու հրդեհների վայրերում տիրող իրավիճակին: