Փարիզում բողոքի ակցիա է. քաղաքացիները դեմ են համաճարակային կանոնների խստացմանը
Սանիտարական անցաթղթի մասին որոշման դեմ Փարիզում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է արցունաքաբեր գազ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փարիզի տարբեր հատվածներում քաղաքացիները դուրս են եկել բողոքի ակցիայի: Մասնակիցներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հասարակական վայրերում սանիտարական անցաթուղթ կիրառելու առնչությամբ: «Ազատություն», «Բռնապետին՝ բանտ». այս և այլ կարգախոսներով քաղաքացիներն ակցիա են անցկացնում՝ որոշ տեղերում շշեր նետելով ոստիկանների ուղղությամբ: