Իտալիայում հայտնել են կորոնավիրուսի 4-րդ ալիքի տարածման մասին
Իտալիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի անկախ հետազոտություն իրականացնող Gimbe հիմնադրամը եզրակացության է եկել, որ Իտալիայում տարածվում է համավարակի 4-րդ ալիքը:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով իտալական աղբյուրին, հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Իտալիայում կրկին արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահված թվերի աճ: Մինչ այդ 1 շաբաթ անընդմեջ այդ ցուցանիշը երկրում նվազում էր:
Բացի այդ, անցած շաբաթ արձանագրվել է վարակման դեպքերի թվի 64 տոկոս աճ (31 963՝ նախորդ շաբաթվա 19 390-ի համեմատ): Նշվում է, որ 14,5 տոկոսով ավելացել է հիվանդների թիվը, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Միևնույն ժամանակ նշվում է, որ հիվանդանոցներում ծանրաբեռնվածությունը մեծ չէ:
Հուլիսի 28-ի դրությամբ՝ Իտալիայի բնակչության 63,6 տոկոսը ստացել է առնվազն պատվաստման առաջին չափաբաժինը:
Ավելին․․․