Բեդևյանը անշարժ գույքի վաճառքից 10 միլիոն դրամի եկամուտ է ունեցել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող հողամասն ու առանձնատունը՝ յուրաքանչյուրը 5 միլիոն դրամ արժեքով: Այս մասին տեղեկանում ենք Բեդևյանի՝ 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Նրա դրամական միջոցները նախորդ տարի որոշ չափով ավելացել են: Եթե նա տարեսկզբին ունեցել է 1 միլիոն 500 հազար դրամ և 500 ԱՄՆ դոլար, ապա արդեն տարեվերջին՝ 12 միլիոն դրամ, 3 հազար ԱՄՆ դոլար և 3 հազար եվրո:
Տարեկան եկամուտները կազմել են 19 միլիոն 480 հազար դրամ և 5 հազար եվրո, որից եվրոն Բեդևյանի կողմից վերցված փոխառությունն է՝ վարկը, իսկ դրամով արտահայտված եկամուտից 9 միլիոն 321 հազար և 159 հազար դրամը աշխատավարձերն են, իսկ 10 միլիոն դրամը ստացված փոխառությունները՝ վարկերը:
Բեդևյանի կինը՝ Մարինե Սարգսյանը, նախորդ տարի 21 միլիոն 750 հազար դրամով բնակարան է ձեռք բերել, իսկ 3 միլիոն դրամով էլ՝ «OPEL VECTRA 1.8 I» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 1 միլիոն 934 հազար դրամ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում