Վրաստանում կորոնավիրուսի «Դելտա պլյուս» նոր հիմնամանրէով վարակման երկու դեպք է հայտնաբերվել
Վրաստանում կորոնավիրուսի «Դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, այս մասին տեղեկացրել է Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Դելտա պլյուս» տեսակը «Դելտա»-ի, այպես կոչված՝ «հնդկական հիմնամանրէի» նոր տարբերակն է, որն առաջին անգամ հայտնաբերվել էր Հնդկաստանում 2020 թվականի հոկտեմբերին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն կրկնակի վարակիչ է համարում՝ Չինաստանից տարածված «դասական» վիրուսի համեմատ:
Մասնագետները մատնանշում են, որ ի տարբերություն սովորական հիմնամանրէի՝ նոր տեսակով վարակվելիս վիրուսն ավելի արագ է հասնում թոքերի բջիջներին:
Ավելին․․․