44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով կստեղծվի․ Ալեն Սիմոնյան
Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար։ Այ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։
«Այդ հարցում կարծում ենք, որ նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը պետք է լինի, և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի ԱԺ-ում այսօր ներկայացված կուսակցությունների մասով»,–ասաց նա։
Ալեն Սիմոնյանը նշեց, հանդիպմանը քննարկել են տարբեր կազմակերպչական հարցեր, շատ մանրամասներ այս փուլում չեն քննարկել, սակայն այդ հանձնաժողովը ստեղծելու որոշումը կա և առանձին հանձնաժողով է լինելու։