Ֆիլիպինների նախագահը գնահատել է Չինաստանի հետ պատերազմի հավանականությունը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի խորհրդարանում ունեցած ելույթում բացառել է Հարավչինական ծովում տարածքային վեճի պատճառով Չինաստանի հետ պատերազմի հնարավորությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ինչպե՞ս կարող ենք կռվել Չինաստանի դեմ, մենք զենք ունե՞նք» -ասել է նախագահը:
Նրա խոսքերով`Միացյալ Նահանգները խոստանում են պաշտպանել Ֆիլիպինները, եթե սպառնալիքներ առաջանան, բայց ռազմական գործողությունների համար ամերիկացիներին կոնգրեսի որոշումն է պետք:
«Եթե ես հիմա գնամ պատերազմի, դա արյունոտ սպանդ կլինի»,-նշել է Դուտերտեն: