Երևանում BMW-ն բախվել է գովազդային վահանակի սյանը, ապա վրաերթի ենթարկել հետիոտնին. shamshyan.com
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Արսեն Պողոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արցախի պողոտա-Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակի սյանը, այնուհետև եզրաքարերին և վրաերթի ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 61-ամյա Վեհանուշ Մինասյանին, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Վարորդը փախուստի չի դիմնել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ավելին․․․