Փորձագետը նշել է՝ որոնք են ամենից շատ պետական պարտք ունեցող երկրները
Պետական պարտքի առումով ներկա պահին աշխարհում առաջատարը Ճապոնիան է, որտեղ այն գերազանցում է երկրի ՀՆԱ-ի 200 տոկոսը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի մակրոտնտեսական ուսումնասիրությունների և ներդրումային վերլուծության բաժնի ղեկավար Դանիիլ Նամետկինին:
Կենտրոնի տվյալներով՝ մեծ ծավալի պարտք ունեն նաև Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և եվրոգոտու երկրները՝ ՀՆԱ-ի ավելի քան 100 տոկոսի չափով:
«Ֆինանսների միջազգային ինստիտուտի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալներով՝ 2020 թվականի արդյունքում համընդհանուր պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ ողջ աշխարհում կազմել է 105 տոկոս»,- հայտնել է փորձագետը:
Ավելին․․․