Խաչատուր Սուքիասյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,-մանրամասնեց ՔԿ մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում կրակոցներ էին հնչել, ինչից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել 1979թ. ծնված ԱՄՆ մի քաղաքացի՝ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով։
Ավելին․․․