Դատավորը 13 միլիոն դրամ ու «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, ով վերջերս է նշանակվել այդ պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Հովակիմյանն ունի մեկ հողամաս և մեկ բնակարան: Նրան է պատկանում նաև «CHEVROLET AVEO 1.2» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ փետրվարի 28–ի դրությամբ կազմել են 13 միլիոն դրամ: Իսկ հունվարի 1–ից փետրվարի 28–ն ընկած ժամանակահատվածում նրա ստացած աշխատավարձը կազմել է 1 միլիոն 396 հազար դրամ:
Նշենք, որ նա 2015 թ. ճանաչվել է «Տարվա լավագույն դատավոր»: Վերջինս 1999–2017 թթ. աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում