Արարատ գյուղում գործող արտադրամասում 23-ամյա երիտասարդը հոսանքահարվել է և տեղում մահացել․ shamshyan.com
Հուլիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի Շիրազի 36 հասցեում գործող «Եվրոբլոկի» արտադրամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, նշված արտադրամասում «Եվրոբլոկ» արտադրող սարքը աշխատացնելու ժամանակ Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արամ Հարությունյանը անզգուշաբար հոսանքահարվել և տեղում մահացել է:
Ավելին․․․