Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 132, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 227 430 է, մահվան դեպքերինը՝ 5678
Հայաստանում հուլիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 132 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227 430-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4566 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հուլիսի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1112 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5678-ի:
Ավելին․․․