Հայտնի են Կաննի 74-րդ կինոփառատոնի անվանակարգերի հաղթողները
Հայտնի են Կաննի 74-րդ կինոփառատոնի անվանակարգերի հաղթողները:
Ինչպես հայտնում է RT-ն, ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Ջուլիա Դյուկորնոն արժանացել է գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն» «Տիտան» ֆիլմի համար:
Գրան-պրի մրցանակին երկու ֆիլմ է արժանացել՝ ֆինն ռեժիսոր Յուխո Կուոսմանենի «Առանձնասենյակ համար 6»-ը և իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադիի «Հերոս»-ը:
Լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթողը ֆրանսիացի Լեոս Կարակսն է՝ «Աննեթթ» մյուզիքլի համար:
Լավագույն սցենար անվանակարգի գլխավոր դափնեկիրը ճապոնացի ռեժիսոր Ռյուսուկե Համագուտին է՝ «Նստիր մեքենայիս ղեկին» ֆիլմի համար:
Տղամարդու լավագույն դեր անվանակարգի հաղթողը ամերիկացի Քալեբ Լենդրի Ջոնսն է՝ «Նիտրամ» ֆիլմում խաղացած դերի համար: