Կա հռետորաբանություն՝ եկեք հարաբերությունները զարգացնենք, բայց չկա պատկերացում, թե ինչպես դա անել․ վերլուծաբանը՝ հայ-չինական կապերի մասին
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի խոսքով՝ Չինաստանի համար Հարավային Կովկասը ընկալվում է որպես ռուսական ազդեցության գոտի, ըստ այդմ, այդ երկիրը չի անի քայլեր ներգրավվելու այդտեղ։ Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով հայ-չինական հաաբերությունների զարգացման հնարավորություններին։
«Դա գալիս է ռուս-չինական հարաբերություններում եղած շատ ավելի բարձր պայմանավորվածություններից․ նրանք պայմանավորվածություններ ունեն շատ ավելի կարևոր հարցերի շուրջ։ Այդ հարաբերությունների տարրերից մեկն այն է, որ այն վայրում, որը Չինաստանը համարում է Ռուսաստանի ազդեցության գոտի, չի փորձի իր աշխարհաքաղաքական ներկայությունն ապահովել»,- ասաց նա՝ նշելով, որ խոսքն այստեղ վերաբերում է աշխարհաքաղաքական ազդեցության տարածմանը, այլ ոչ թե փոքր մասշտաբի համագործակցության ձևաչափերին։