Մայիս-վայիս. ժողովրդական սնահավատությու՞ն, թե՞... Պարզաբանում է քահանան
Past.am-ը գրում է.
Մեր ժողովրդի մեջ տարածված կարծիք կա, որ մայիսին ամուսնանալ չի կարելի: Շատերը, տուրք տալով սնահավատությանը, ասում են, որ մայիսը դժբախտություն է բերում նորապսակներին:
Մայիսին չամուսնանալու սնահավատությունը գալիս է հին հեթանոսական հավատալիքից, թե մայիսին ամուսնանում են երկինքն ու երկիրը՝ ի նշան ինչի բարեբեր անձրև է տեղում, և մարդիկ չպետք է նույն ժամանակահատվածում ամուսնանան: Չնայած, եթե կինը հարսանիքից առաջ երեք անգամ համբուրի փեսային, հնարավոր է, որ նրանք ապրեն երկար ու երջանիկ:
Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Սմբատ Քահանա Աբրահամյանը վստահեցնում է՝ մայիսին ամուսնանալը չի խաթարի երջանկությունը.
«Ժողովրդական «մայիս-վայիս» արտահայտությունը տատիկների հորինած շատ մեծ սխալ է: Մայիսը մի շրջան է, երբ Քրիստոսի հարության իրականությունով ենք ապրում՝ մինչև տիրոջ Համբարձում և Հոգեգալուստ: Սուրբ Զատկին հաջորդող 50 օրերը ուրախության օրեր են, հետևաբար, որևէ խնդիր չկա՝ չամուսնանալու, ընդհակառակը, ամուսնանալու հենց ճիշտ ժամանակն է»,- Past.am-ի հետ զրույցում նշեց քահանան:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում