«Ազատությունն ավելի կարևոր է, քան ցանկացած գումար». ռուսաստանցի միլիարդատերը համաձայնել է նախկին կնոջը վճարել ավելի քան 200 միլիոն դոլար
Միլիարդատեր Ֆարհադ Աhմեդովը համաձայնել է նախկին կնոջը՝ Տատյանա Ահմեդովային, վճարել մոտ 150 միլիոն ֆունտ ստեռլինգ (207 միլիոն դոլար)՝ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենաթանկ ամուսնալուծությունը կարգավորելու համար: Այս մասին ասված է Ահմեդովի փաստաբանների հայտարարությունում, որը գտնվում է Forbes-ի տրամադրության տակ:
«Այժմ Ահմեդովների ունեցվածքի բաժանման շուրջ ծագած վեճում բոլոր հարցերը կարգավորված են», - գործարարն իր ներկայացուցչի միջոցով ասել է Forbes-ին: Նա շեշտել է, որ իր նախկին կինը չպետք է դիմեր դատարան, առավել ևս` աշխատեր իր իրավաբանական վարձավճարները վճարող ընկերության` Burford Capital-ի «ագահ գործարարների» հետ:
«Տատյանային տիրում էր ագահությունն ու հիմարությունը... Նրա հեղինակությունը վարկաբեկված է, նա կռվել է որդիների հետ, այրել ինձ հետ բոլոր կամուրջները: Ահա արդյունքը: Ագահությունը ծնում է աղքատություն: Իսկ ես հիմա լիովին ազատ եմ, և սա ավելի կարևոր է, քան ցանկացած գումար», - ասել է Ահմեդովը:
Ավելին․․․