Աշխարհի ամենահարուստ մարդը 200 մլն դոլար է նվիրաբերել Սմիթսոնյան ինստիտուտի թանգարանին
Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որն աշխարհի ամենահարուստ մարդն է, ԱՄՆ Տիեզերագնացության ազգային թանգարանին 200 մլն դոլար է նվիրաբերել, որը կազմում է գործարարի կարողության (210.3 մլրդ դոլար) 0,1 տոկոսը: Այս մասին հայտնում է Սմիթսոնյան ինստիտուտը, որին պատկանում է թանգարանը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դա ամենամեծ նվիրաբերությունն է, որը երբևէ ստացել է ինստիտուտը 1846 թվականին հիմնադրվելուց հետո: Ստացված գումարից 70 մլն դոլարը թանգարանը կծախսի վերակառուցման համար, իսկ 130 մլն-ը՝ թանգարանում կրթական կենտրոնի բացման համար:
Ավելին․․․