Զինված ուժերում ովքեր կարող են օգտվել անվճար սնունդից․ ՊՆ պարզաբանումը
Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել, որում ասվում է․
«Մամուլում արված հրապարակումների առթիվ, թե իբրև «Զինված ուժերի գլխավոր շտաբը որոշել է զրկել պայմանագրային զինծառայողներին հատկացվող ամենօրյա սննդից», հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար սնվող զինծառայողների ցանկն ու թվաքանակը սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։
Պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում, ելնելով հատուկ իրավիճակից, անվճար սնվողների շրջանակն ընդլայնվել էր՝ ըստ անհրաժեշտության։ Այժմ գործընթացը կրկին կանոնակարգվում է, և անվճար սննդից օգտվել կարող են ներքոնշյալ կարգավիճակի անձինք (ըստ կառավարության որոշման և նախարարի հրամանի):
1․ Ժամկետային պարտադիր զինծառայողները,
2․ Զորամասերի մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմերը (նաև մարտական հերթապահությունից առաջ անցկացվող նախապատրաստական պարապմունքների ժամանակահատվածում),